Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդես-վաճառքը

«Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդես-վաճառքը
09.07.2014 | 13:37

Հուլիսի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի «Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդես-վաճառքը:

Գիրքը կազմել և հրատարակության է պատրաստել Արայիկ Մանուկյանը: Թարգմանիչը Հովհաննես Այվազյանն է: Գրքի խմբագիր Հովիկ Չարխչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Կար-չկար մի Փարաջանով»-ը առանձնանում է թե բարձրարվեստ գեղարվեստականության, թե Փարաջանովի մարդկային կերպարը նոր տեսանկյուններից դիտարկելու հաջողված փորձի առումով. «Գրքում կհանդիպեք բազմաթիվ փաստերի, որոնք լիովին կարելի է բնորոշել իբրև բացահայտումներ: Դրա հետ մեկտեղ հրապարակվելու են եզակի լուսանկարներ: Գրքի հեղինակը մի մարդ է, ով ոչ միայն բախտ է ունեցել մասնակից լինելու փարաջանովյան ֆիլմերի ստեղծմանը, այլև ջերմ, մարդկային հարաբերություններ է ունեցել մեծ ռեժիսորի հետ, ինչն իր հերթին թույլ է տվել առավել խորությամբ ընկալել նրա էությունը, ներշնչանքի թռիչքները, ստեղծագործական որոնումների լաբիրինթոսը»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.-Մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա (11. 07. 2004) համարում

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ